Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անարժանահավատ է համարել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին շրջանառվող տեղեկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նկատել են, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ապատեղեկատվական արշավը չի դադարում՝ հերքելով Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու վերաբերյալ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։

Ավելի վաղ՝ որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանի հայտարարությանը, լուրեր էին շրջանառել, թե Ֆրանսիան իբր 1,5 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]